Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկատվությունը Ուկրաինայում Վրաստանի դեսպանին վերադարձնելու որոշման մասին:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է գերատեսչության խոսնակ Մարի Նարչեմաշվիլին, Թեյմուրազ Շարաշենիձեին Կիև վերադարձնելու որոշումը կկայացվի մոտ ժամանակներս:
«Վստահեցնում եմ, որ մոտ ժամանակներս որոշում կկայացվի Ուկրաինայում Վրաստանի դեսպանին վերադարձնելու մասին: Ինչպես գիտեք, նրան մայրաքաղաք են հրավիրել խորհրդակցելու: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգը, Ուկրաինայի և Վրաստանի ընդհանուր մարտահրավերները, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության միջավայրը, բնականաբար, պահանջում են վրացական առաքելության ղեկավարի ներկայությունը: Ուստի նրան (Թեյմուրազ Շարաշենիձեին) Կիեւ վերադարձնելու որոշումը կկայացվի մոտ ժամանակներս: Այս փուլում դեսպանին փոխարինելու մասին խոսք չկա, և ներկայիս դեսպանը կվերադառնա Կիև», – հայտնել է ԱԳՆ-ն: