Վրաստանում Թուրքական ընկերության կողմից «Նամախվան» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող ցուցարարներից մեկը մտել է գետը և մահացել

Վրաստանի Ծղալտուբոյի մունիցիպալիտետի Նամոխվանի գյուղում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող ցուցարարներից մեկը մտել է գետը եւ մահացել:

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ Վարլամ Գոլեթիանին:

«Մոտ մեկ ժամ առաջ մի մարդ գետի ափին իր հեռախոսը փոխանցեց ակտիվիստներից մեկին ու մտավ ջուրը: Տեղացիները փորձել են փրկել երիտասարդին, բայց նա լողում էր դեպի գետի խորքը, վերջում հոսանքը տարավ նրան:

Դիակը մինչ այժմ չի հայտնաբերվել: Այս փուլում ինձ համար դժվար կլինի ասել` արդյո՞ք նրա որոշումը կապ ունի «Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման հետ», – ասել է Վարլամ Գոլեթիանին Վրաստանի Առաջին ալիքին:

Վրաստանի Առաջին ալիքին ՆԳՆ-ում հայտնել են, որ տեղում աշխատում են փրկարարները:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաներ Վրաստանում շարունակվում են արդեն ավելի քան 5 ամիս: Վերջերս ակցիաներ տեղի չէին ունենում, քանի որ կառավարությունը որոշել էր կանգնեցնել 100 մետրանոց ամբարտակի կառուցումը 9-12 ամսով, քանի դեռ ևս մեկ անգամ գիտական հետազոտություններ չեն կատարվել:

«Նամահվանի» ՀԷԿ-ի կառուցումը Ռիոն գետի վրա, պարբերաբար հետաձգվել է 2009 թվականից: Կառուցումը սկսվել է 2020 թվականի ամռանը: Կառուցման աշխատանքներն իրականացնում է թուրքական ENKA ընկերությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել