Սաուդյան Արաբիան մահապատժի է ենթարկել դավաճանության մեջ մեղադրվող երեք զինվորականի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Հակառակորդի հետ ցանկացած համագործակցությունն արգելող օրենքի համաձայն՝ Պաշտպանության նախարարության երեք զինծառայողներ մեղավոր են ճանաչվել մեծ դավաճանության համար՝ թագավորության շահերի դեմ թշնամու հետ կապ ունենալու համար։ Իրենց մեղքն ապացուցելուց հետո նրանք դատապարտվել են մահապատժի», – ասված է հայտարարության մեջ: