Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում․ կան զոհեր

Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վեց մարդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Agence France-Presse- ը՝ հղում անելով իշխանություններին:

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի ազգային վարչության ցունամիի և երկրաշարժերի բաժնի ղեկավար Ռահմաթ Տրիյոնոն նշել է, որ ջրի տակ տեղի ունեցած երկրաշարժը ցունամիի չի հանգեցրել: Ցնցումները զգացվել են հայտնի Բալի զբոսաշրջային կղզում:

Աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NDMA) արձանագրել է վեց մահ, մեկ մարդ ծանր վիրավորվել է։

Երկրաշարժի պատճառով Արևելյան Ճավա նահանգի մի քանի գյուղեր տարհանվել են: Իշխանությունները չեն հայտնում անհայտ կորածների մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալանգ քաղաքից մոտ 45 կիլոմետր հարավ-արևմուտք: Ըստ Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային բյուրոյի՝ (BMKG) երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,7 բալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել