Վրաստանում համաճարակային իրավիճակը մոտենում է պիկին. գլխավոր վարակաբան

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը մոտենում է գագաթնակետին` մեկ անգամ ևս զգուշացրել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ու բնակչությանը կոչ արել` խստորեն պահպանել բոլոր կանոնները:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Մասնագետը վստահ է` իրավիճակի վատթարացումը պայմանավորված է սահմանված կանոնների և խորհրդատվությունների խախտմամբ:

«Բոլոր ցուցանիշները վկայում են, որ երկրում վիճակը դեպի վատն է գնում: Վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր մենք ունենում ենք ավելի քան 500-600 դեպք: Վերջին 14 օրվա ընթացքում վարակի ինդեքսն աճում է, ակտիվ դեպքերի թիվը նույնպես, այսինքն ՝ աստիճանաբար ծանրաբեռնվում է նաև առողջապահական համակարգը», — մտահոգություն է հայտնել Գամկրելիձեն:

Հիշեցում.

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 777 նոր դեպք: Այս պահին կա 6873 ակտիվ դեպք, որոնցից 2 129-ը ստացիոնար բուժման կարիք ունի: 357 հիվանդի վիճակը ծանր է, 68-ին միացված է արհեստական ​​շնչառության ապարատ: 285 մարդ գտնվում է քովիդ- հյուրանոցներում, 4459-ը տանը բուժում է անցնում:

Համաճարակի սկզբից Վրաստանում արձանագրվել է վարակի ավելի քան 287 հազար դեպք, ապաքինվել է ավելի քան 276 հազար հիվանդ, մահացել է 3 858-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել