Կորոնավիրուսից մահացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։
Այս մասին Իրավաբան․net–ին տեղեկացրեց գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։
Ապրիլի 10-ին, 16:30 Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում Սեդրակ Ասատրյանի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, 14:00՝ նույն եկեղեցուց։
Սեդրակ Ասատրյանը 2003 թվականից «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրենն էր:
Սեդրակ Ասատրյանն իր վստահորդների շահերը ներկայացրել է, օրինակ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեում:
2000-2009թթ. աշխատել է Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնում` որպես տնօրենի տեղակալ:
2004-2005թթ. Սեդրակ Ասատրյանը եղել է Դիլիջանի քաղաքապետի խորհրդական:
2010 թ. հուլիսին մասնակցել է USAID-ի կազմակերպված դասընթացներին, ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատ քաղաքում: Պարբերաբար մասնակցում է գիտագրթական հաժողովների, վերապատրաստվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրնրեում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։
Բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ է, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) գրքերի համահեղինակ:
Իրավաբան․net-ը իր ցավակցությունն է հայտնում Սեդրակ Ասատրյանի ընտանիքին և հարազատներին։