Կառավարությունը ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին ձմեռային զորակոչից տարկետում կտա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որի համաձայն սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կընդունի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի մարտի 4-ի № 32-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին և անհրաժեշտություն է առաջացել նրան տարկետում տալ 2021 թվականի ձմեռային զորակոչից, քանի որ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում:

Սպերցյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ մարտի 31-ին, Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում՝ Հայաստան-Ռումինիա խաղի երկրորդ խաղակեսին փոխարինման դուրս եկած 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց։ Ազգային հավաքականի թիմում դա իր առաջին խաղն էր։

Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում՝ գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 9 միավորով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել