Վրաստանի նախագահը ինքնամեկուսացվել է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչությունը:

«Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը ինքնամեկուսացվել է, չնայած նրան, որ նա արդեն պատվաստվել է Covid-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով:

Այս գործընթացին զուգահեռ, նախագահը թեստավորվում է «ՊՇՌ» մեթոդով՝ համաձայն գործող արձանագրության», – ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել