«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի 2 հատված (115 մետր ընդհանուր երկարությամբ) վթարային վիճակում են: Ջուր է արտահոսում, սակայն մետաղի ֆիզիկական մաշվածության պատճառով խողովակները վերանորոգել հնարավոր չէ: Անհրաժեշտ է նոր ջրագիծ կառուցել։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
«Որպեսզի դրա հետևանքով սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցվի, ներկայում «Կենտրոն» շահագործման տեղամասն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ․ խողովակները եռակցվում են, ձևավորվում են անհրաժեշտ երկարությամբ պատրաստի խողովակաշարեր:
Մնում է վթարված հատվածներում քանդման աշխատանքներ կատարել, հին խողովակները ապամոնտաժել և փոխարինել նորերով:
Այդ աշխատանքի ընթացքում կատարվելիք պլանային ջրանջատման մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: