Հերթական օրինախախտ դատավորը. Յուրիկ Իսկոյանին հայտարարվեց նկատողություն

2013 թվականի մայիսի 3-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Արդարադատության խորհուրդը որոշեց.

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի  քսանհինգ տոկոսից զրկելով: Տեղեկացնում են արդարդատության խորհրդի աշխատակազմից:

Լուսանկարը` dataran.am-ի

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել