Վրաստանում «Ամոթ է» շարժման ակտիվիստները ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին բողոքում են Բաթումիում երեկոյան սահմանված արգելքի դեմ: Ժամը 21:00-ից, երբ սահմանափակումն ուժի մեջ մտավ, նրանք սկսեցին ցուցադրական երթ իրականացնել: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։
«Պարետային ժամը հակասահմանադրական է», – նրանք այս բովանդակության պաստառներով երթով շարժվել են դեպի «Ամոթ է» շարժման գրասենյակ:
«Մենք երթ կանցկացնենք, այստեղից կտեղափոխվենք Աջարիայի ոստիկանության գլխավոր բաժնի շենք, սա անհնազանդության ակտ է», – ասել է Զուկա Բերձենիշվիլին:
Բաթումիում ակտիվիստների կողմից անհնազանդություն էր կազմակերպվել նաև երկու օր առաջ: Վարչականորեն այն ժամանակ երեք մարդ էր ձերբակալվել: