ԱՀԿ-ն COVID-19-ով հիվանդներին խորհուրդ է տալիս սահմանափակել կենդանիների հետ շփումը

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը խորհուրդ է տվել կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդներին սահմանափակել շփումը կենդանիների հետ՝ վիրուսի՝ մարդուց կենդանիներին փոխանցվելու հավանականության պատճառով:

Այս մասին հայտնում է RT-ն։

«Այժմ խորհուրդ է տրվում, որ COVID-19-ով վարակված մարդիկ և ռիսկի տակ գտնվող անձինք սահմանափակեն շփումը իրենց կենդանիների և այլ կենդանիների հետ», – ասել է նա:

Նախկինում Վույնովիչը ասել էր, որ որոշ կենդանիների՝ ներառյալ շների, տնային կատուների, առյուծների, վագրերի շփումը վարակված մարդկանց հետ ցույց է տվել կորոնավիրուսի դրական արդյունք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել