Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Պարտավորություն ենք ստանձնել միավորել ջանքերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի որակի և պայմանների բարելավման, կրթության ու վերականգնողական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար։

Նպատակ ունենք օժանդակել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ քննարկել ենք նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման ուղղված արդյունավետ մեխանիզմների կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ խաղահրապարակների ներդրման գաղափարը, որից առաջինը տեղադրվելու է մանկատանը՝ մանկատան և հարակից թաղամասի երեխաների համար»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել