5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 21:42-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալուկու նահանգի վարչական կենտրոն Ամբոն քաղաքից 158 կիլոմետր հեռավորության վրա:
Օջախը գտնվել է 328 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: