Դժբախտությունը նրա մեջ է, որ հաղթանակած գեներալը տեսավ պարտությունը և վշտով գնաց այս աշխարհից․ Սասուն Միքայելյանը՝ Կոմանդոսի մասին

Կոմանդոսն ապրել է այն Հայաստանում, որտեղ մենք միշտ հաղթանակներ ենք տարել։

Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարկավորության օրն ասաց Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Դժբախտությունը նրա մեջ է, որ հաղթանակած գեներալը տեսավ պարտությունը և վշտով գնաց այս աշխարհից։ Շուշիի կորուստը ծանր էր տանում, որովհետև Շուշիի օպերացիան հենց ինքն է ղեկավարել, երբ էն ժամանակ անհնարին էր թվում, որ Շուշին կարող է վերցնենք՝ Կոմանդոսը կարողացավ իր գաղափարով, իր ռազմական գիտելիքներով հասնել նրան, որ շատ հանգիստ ձևով կարողացանք ազատագրել Շուշին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել