ԱՆ-ն նոր թվերն է հրապարակել․ Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացությունը հասնել է 23,9 տոկոսի

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 14 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 918 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել