Հրապարակվել է ԱԺ նիստին բացակայող պատգամավորների անունները

Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խիստ  նկատողություն էր արել այն պատգամավորների, ովքեր չեն հաճախում նիստերին` նշելով, որ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել, ընդհուպ մինչև զրկել մանդատից:

ԱԺ նախագահը խոսք էր տվել հրապարակել բոլոր այն պատգամավորների անունները, ովքեր չեն հաճախում  նիստերին կամ էլ կեսից լքում են նիստերի դահլիճը:

Հիշյալ ցուցակը հրապարակվել է ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:

Ըստ հրապարակված ցուցակի`երեկվա ԱԺ նիստի ամբողջ ընթացքում  ներկա է գտնվել 9-ը պատգամավոր` Կարինե Պողոսյան, Ալեքսան Պետրոսյան, Հերմինե Նաղդալյան, Խոսրով Հարությունյան, Սուքիաս Ավետիսյան, Արփինե Հովհաննիսյան, Արայիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Մինասյան, Ալեքսանդր Արզումանյան:

 21 պատգամավոր ընդհանրապես չի ներկայացել նիստի: Նրանցից 9-ը  եղել են ՀՀԿ-ից` Արտակ Սարգսյան, Ռուբեն Սադոյան,  Հակոբյան Հակոբ, Կարեն Կարապետյան, Մարաբյան Մարինե, Էդուարդ Շարմազանով, Սարգսյան Մարտին, Մովսիսյան Առաքել, Սպարտակ Մելիքյան, 10-ը` ԲՀԿ-ից` Խաչատրյան Լյովա, Ծառուկյան Գագիկ, Գրիգորյան Մարտուն, Վարդան Օսկանյան, Արսենյան Գուրգեն,  Էնֆիաջյան Վահե, Բաբայան Վահան, Ուրիխանյան Տիգրան,  Գասպարյան Ռուստամ, Մանուկյան Աբրահամ:

 Ինչպես նաև ՙԺառանգություն՚-ից  Զարուհի Փոստանջյանը և ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:

Տեղեկացնենք, որ մյուս պատագամավորները ներկայացել են նիստին մասամբ: Այսինքն` սկզբից մինչև վերջ ներկա չեն գտնվել: Մնացել են մի քանի ժամ, այնուհետև լքել նիստերի դահլիճը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել