Էրդողանը հայտարարել է Շուշի գնալու մտադրության մասին

Մուսուլմանների համար սրբազան ամսից՝ Ռամադանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ»-ը, այս մասին նա հայտարարել է մարտի 31-ին Թյուրքական խորհրդում:

Էրդողանը հավելել է, թե կարևոր է շարունակել լինել Ադրբեջանի կողքին:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտնում է․ «Ըստ ադրբեջանական աղբյուրների` Էրդողանը Ռամադան ամսից հետո կայցելի Շուշի: Ռամադան սրբազան ամիսն ավարտվում է մայիսի 12-ին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել