Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցերը կլինեն շարունակական. մարզպետ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հայտնում է.

«Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին ենք հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

Արմեն Դավիթի Կարապետյանը /Ապարան համայնքի Շենավան բնակավայր/

Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/

Աբրահամ Հովսեփի Կարապետյանը /Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայր/

Հակոբ Արթուրի Քարտաշյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/

Դավիթ Աթիկի Ավոյանը /Զարինջա համայնք/

Վարդգես Սեդրակի Ղազարյանը /Զովասար համայնք/

Պողոս Բաղդասարի Բաղդասայանը /Կաթնաղբյուր համայնք/

Սասուն Տիգրանի Հայրապետյանը /Ներքին Բազմաբերդ համայնք/

Ռոման Արմենի Փոթոյանը /Աղձք համայնք/

Ներսես Արթուրիկի Ներսիսյանը /Ոսկեհատ համայնք/

Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը /Օշական համայնք/

Ռոբերտ Վարազդատի Բարսեղյանը /Աշտարակ համայնք/

Գևորգ Սարգսի Նազարյանը /Աշտարակ համայնք/
Զինծառայողների հարազատների հետ զրույցում բարձր գնահատելով հերոսների անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը՝ իմ զորակցությունն եմ հայտնել հերոսների ընտանիքներին:
Բնության մեջ չկա ու չի կարող լինել ավելի մեծ ցավ քան զավակի կորուստն է: Ձեր կորստի վիշտը բոլորինս է և դուք ոչ մի պարագայում մենակ չեք լինելու: Ես անձամբ՝ թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես մարդ, ցանկացած հարցում մշտապես հերոսների ընտանիքների կողքին եմ լինելու: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք նորից ապրելու և ապրենք ու գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների սխրանքներին:
Հավերժ փառք ու խոնարհում:
Հ.Գ. Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցերը կլինեն շարունակական»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել