«Իրար հետ էին ծառայում երկու եղբայր, մեծ եղբորը ասում էի՝ Կար եղբորդ ասա թող քիթն ամեն տեղ չմտցնի, խելոք մնա»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Արտավազդ Ասատրյանի մայրը՝ Նարինե Մարկոսյանը:
Երկու զինվորների մայրը պատմում է, որ պատրաստվել է կամավոր մեկնել Արցախ. «Դուրս եկա աշխատանքից գնացի, որ կամավորագրվեմ, տղաս զանգեց, ասաց՝ մամ մենք այստեղ ենք, որ դու գնաս կամավոր գրվե՞ս, ետ դարձի»:
Եղբոր խոսքով՝ միասին ծառայել են մեկ տարի 3 ամիս. «Մեկ տարի էր մնացել, որ գար տուն, այդ ժամանակից սկսեց գիրք կարդալ, որ գա ընդունվի, մեր զամպալիտը եկավ ասաց՝ եղբորիցդ գիրք ուզեցի չտվեց, ասաց՝ պարապում եմ, չեմ կարող տալ»,-պատմում է եղբայրը՝ Կարապետ Ասատրյանը:
Եղբայրները պատերազմի ընթացքում տարբեր դիրքերում են եղել, չեն կարողացել միմյանց հետ խոսել: Մարտի դաշտում հանդիպել են հոկտեմբերի 3-ին: Մեծ եղբայրը՝ Կարապետը Արտավազդին ասել է՝ պատկերացնո՞ւմ ես չէ՝ ինչի մեջ ենք, պիտի շատ զգույշ լինենք, որ շանս ունենանք, հասնենք տեղ:
Արտավազդը կռվել է Ջրականում (Ջաբրայիլ), Վարանդայում (Ֆիզուլի) և վիրավորում է ստացել թշնամու դիպուկահարից: «Ես Մարտունիում եմ եղել, եղբայրս Ջրականում, բայց ինձ չէր ասել, որ գնում է»,-նշում է նա։
Արտավազդ Ասատրյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 8-ին, հայրենիքի համար մղվող պաշտպանության մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:
Մանրամասները՝ տեսնյությում