ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է․
«ԶԼՄ-ներում ու սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, իբր ոստիկանության Սիսիանի բաժնի պետին ազատել են աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։
Խորհուրդ ենք տալիս չճշտված տեղեկություններ չհրապարակել»։