Է․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել 12 տարին չլրացած՝ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին ծնված մանկահասակ Ս․ Պ․-ի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Մ․-ն աղջկա ներկայությամբ իջեցրել է իր հագին եղած տաբատը և ներքնաշորը ու ասել․ «Մեկ է լկտիի մեկն ես, էսի տես ու իմացի, որ բռնաբարելդ է ուշանում»։
Գործը մակագրվել է դատավոր Հովհաննես Ավագյանին, վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 17-ին։
Նշվում է, որ բացի այդ, Է. Մ․-ն կնոջ՝ Ա․ Պ․-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, ինչի կապակցությամբ նախկինում վարույթն իրականացնող մարմնի կողմից նախապատրաստվել են նյութեր, ինչպես նաև հարուցվել է քրեական գործ, սակայն Մ․-ն պատասխանատվության չի ենթարկվել Ա․ Պ․-ի կողմից բողոքի բացակայության և նրա հետ հաշտվելու հիմքերով։
2019 թվականի սեպտեմբերի ի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Է․ Մ․-ն ալկոհոլ օգտագործած վիճակում վերադառնալով տուն՝ դարձյալ օգտվելով այն հանգամանքից, որ իրենից գտնվելով նյութական կախվածության մեջ՝ աշխատանք և բնակության կացարան չունենալու փաստերի ուժով Ա․ Պ․-ն չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, շարունակել է բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, այն է՝ առանց որևէ պատճառի հայհոյել է կնոջը, որից հետո վերջինս նրան դիտողություն է արել։
Է. Մ․-ն նրան մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ պատուհանագոգից վերցրել է դանակը և ուղղել կնոջ որովայնի ուղղությամբ, իսկ վերջինս պաշտպանվելու նպատակով ձեռքը պահել է դանակի ուղղությամբ, որից հետո Է. Մ․-ն դանակով հարվածել է նրա ձախ ձեռքին, այնուհետև բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխին՝ Ա․ Պ․-ին պատճառելով աջ հոնքի դրսայնորեն փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքի, ձախ նախաբազկի միջին երրորդական թիկնային մակերեսի ծակած-կտրած վերքի ձևով առողջության թեթև վնաս։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: