Այսօր ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի ժամը» համաշխարհային խոշորագույն նախաձեռնությունը` ի պաշտպանություն Երկիր մոլորակի պահպանման և դրա ռեսուրսների խնայողաբար օգտագործման: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
«Երկրի ժամը» նախաձեռնությունն առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին․ նման միջոցառմամբ շեշտվում է ռեսուրսների խնայողաբար օգտագործման, բնության հետ ներդաշնակության հասնելու, էներգիայի արդյունավետ օգտագործման ուղղությամբ յուրաքանչյուր քաղաքացու ամենօրյա ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ:
Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,- ասված է հայտարարության մեջ: