Նախկինում դատվածություն չունեցող Մարտիրոս Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 16.11.2012թ.` ժամը 09:20-ի սահմաններում, Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ Խաչատուր Զ.-ի կողմից Մարիտիրոս Մ.-ի հետ վիճաբանելու և դիտավորությամբ նրա առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հանդես գալով որպես տուժող առանց որևէ պատճառաբանության 19.11.2012թ. հարցաքննության և 14.12.2012թ լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունքներ տալուց և դատավարական փաստաթղթերը ստորագրելուց:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net