Երևանում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ

Մարտի 25-ին, ժամը 14։35-ից 17։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում, Մոլդովական, Բայրոնի, Ֆուչիկի փողոցներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենքի թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ, սահմանազատել տարածքները, ամրացրել շենքի տանիքի թիթեղները և իրականացրել հերթապահություն»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել