Եղվարդի ոստիկանության պետ Կորյուն Հարությունյանի գործով նախաքննություն կիրականացնի Հատուկ քննչական ծառայությունը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության բաժնից:
Իրավաբան.net-ին թղթակցին չհաջողվեց պարզել` արդեն հարուցվե՞լ է քրեական գործ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին, ժամը 09.32-ին ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ .Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Աղբյուրը` Իրավաբան.net