Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: