Համոզվեք, որ ձեր ընկերոջ հետ եք խոսում․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Քաղաքացիներն ահազանգում են ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։

«Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։

Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ ձեր ընկերոջ հետ եք խոսում»,-նշվում է գործակալության  հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել