Գյումրիում միկրոավտոբուսի վարորդը մահացել է ինքնազգացողության վատացման պատճառով

Մայիսի 2-ին, ժամը 12.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում` դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից տեղեկացնում են

Պարզվել է, որ “ԳԱԶել” մակնիշի 35 OD 880 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Սարգսյանը ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հենվել ճամփեզրին: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել