Խաչատուրյան քույրերը տուժող կողմ են ճանաչվել նրանց կողմից հոր սպանության կապակցությամբ վերջերս հարուցված քրեական գործով:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Անգելինայի փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
«Այսօր բոլոր աղջիկները պաշտոնապես ծանոթացել են քրեական գործ հարուցելու որոշմանը: Նրանք տուժող կողմ են ճանաչվել»,- նշել է նա:
Քննչական կոմիտեի կողմից Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին գործակալությանն ավելի վաղ հայտնել էր գործընթացի մասնակից պաշտպաններից մեկը: Նրա խոսքով՝ խոսքը երեք հոդվածների մասին է՝ «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների պարտադրում» և «Խոշտանգում»: