Նախկինում դատված, դատվածությունը մարված Սարիբեկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես հանցավոր համաձայնության գալով նախկինում դատվածություն չունեցող Սմբատ Հ.-ի, Վահագն Հ.-ի, Գևորգ Ա.-ի և Հարություն Ա.-ի հետ, 2011թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:
Գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net