ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Վահագն Թևոսյանի մանդատը փոխանցվեց Էմմա Պալյանին։
Պատգամավորը երդվեց․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 5-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։