Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Վահրամ Մարտիրոսյանը և Վահագն Թևոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի այսօրվա այլ որոշումների համաձայն․ Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ, իսկ Ռոման Սմբատյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ։