Դատվածություն ունեցող Սամվել Բ.-ն մեղադրվում է դիտավորությամբ ուրիշի գույքը հրկիզելու մեջ:
Ըստ մեղադրանքի` նա 2012թ. ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Է. Խառատյանից վրեժխնդիր լինելու շարժառիթով հրկիզման եղանակով պարբերաբար վնասել է Է. Խառատյանի, ինչպես նաև նրա դստեր գույքը:
Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարությանօրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net