Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Մ-ի դեմ վերաբերյալ քրեական գործով կայացրեց դատավճիռ:
Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի համաձայն:
Կայացված դատավճռի համաձայն` որպես պատիժ նշանակվեց տուգանք` ՀՀ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով` 500 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ հիշյալ հոդվածը սահմանում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի` 500 հազարից 700 հազար ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկում` երկուսից երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք` Նարեկին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում Երևանի 6/16 ընտրատեղամասում փորձել է քվեարկել այլ անձի փոխարեն: Դրա նպատակով իր վերաբերյալ կեղծ տվյալներ հայտնելով` ստացել է քվեաթերթիկ և ծրար: Ստեղծված հանգամանքներում իր կամքից անկախ չի կարողացել կատարել քվեարկություն և քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:
Աղբյուրը` Իրավաբան.net