Գերմանական Lufthansa-ն հունիսի 1-ից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանի քաղավիացիայի գործակալությունից հստակեցրել են, որ նշված չվերթով հնարավոր կլինի միայն Թբիլիսի վերադառնալ, Ֆրանկֆուրտ ուղղությամբ չվերթ չկա: Չվերթները սահմանված են շաբաթական 4 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի:
Lufthansa-ն Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ուղղությամբ չվերթները վերականգնել է 2020-ի օգոստոսին, ամռանը նպատակ ունի ավելացնել չվերթների քանակը. մայիսի 31-ից նշված ուղղությամբ ուղևորափոխադրում կիրականացվի ամենօրյա ռեժիմով: