Պուտինը, ի պատասխան Բայդենի խոսքերի, առողջություն է մաղթել ԱՄՆ նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի խոսքերի, առողջություն է մաղթել ԱՄՆ նախագահի, փոխանցում է ТАСС-ը։

Երկրի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ ղեկավարությունում կան շատ ազնիվ ու պարկեշտ մարդիկ, որոնց վրա էլ հույսը է դնելու Ռուսաստանի Դաշնությունը:

«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարություններին, ի՞նչ կպատասխանեի նրան: Ես կասեի նրան. «Առողջ եղեք»: Ես նրան առողջություն եմ մաղթում», – ասել է Ռուսաստանի ղեկավարը` նշելով, որ դա ասել է «առանց հեգնանքի, առանց կատակների»:

Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին միայն Վաշինգտոնի պայմաններով, մինչդեռ Ռուսաստանը կաշխատի միայն իր համար բարենպաստ պայմաններով:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News-ի լրագրողի այն հարցին՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան համարում է, թե ոչ:

Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք ՝ նա մարդասպա՞ն է »:

«Մմմ, հըմ, այո», – պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը նաև ասել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ նախորդ ընտրություններին խառնվելու համար: ABC News-ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը թույլ է տվել հետագա համագործակցություն Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում ՝ բերելով ռուս-ամերիկյան զինաթափման պայմանագրի օրինակը, որը երկարաձգվեց հինգ տարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել