Ռուսաստանը հաստատում է բոլոր ոլորտներում Թուրքիայի հետ կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հաստատում է բոլոր ոլորտներում Թուրքիայի հետ կառուցողական համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ հղած հաղորդագրության մեջ, այս մասին հայտնում է ria.ru-ն։

Ինչպես նշվել է ՌԴ ԱԳՆ-ում, այս համաձայնագիրը հիմնարար փաստաթղթերից է, որը հիմք է դրել երկու պետությունների ժամանակակից հարաբերությունների:

«Մենք հաստատում ենք Թուրքիայի հետ բոլոր ուղղություններում կառուցողական փոխգործակցություն հաստատելու, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունն ընդլայնելու, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտում խոստումնալից նախագծեր իրականացնելու, մշակութային և հումանիտար փոխանակումները և մարդկային կապերը բարելավելու մեր պատրաստակամությունը», – ասել է Զախարովան:

Նրա խոսքով, «վերջին հարյուր տարվա ընթացքում իր քաղաքական և պատմական արդիականությունը չկորցրած մոսկովյան պայմանագրի ոգուն և սկզբունքներին հավատարիմ մնալը երաշխիք է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա առաջադեմ զարգացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել