Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ոստիկանությունը։

«Նրա առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել