Այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի հետ։ Այս մասին հյատնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերը՝ տարեցների խնամքի կազմակերպման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին սննօգնության տրամադրման վերաբերյալ։
Պատրաստակամություն ենք հայտնել ապահովել նմանօրինակ ծրագրերի շարունակականությունն՝ ընդլայնելով շահառուների շրջանակն ու համագործակցության տարբերակները։
ԱՄԷ գործընկերների հետ իրականացվող ծրագրերը կնպաստեն առկա սոցիալական խնդիրներին առավել հասեցական և արդյունավետ լուծումներ տալուն»,- գրել է նա։