Երեկ՝ մարտի 10-ին, Վայքի ծննդատանը նորածին է մահացել: Այս մասին լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը: Նա նշեց, որ այս պահին դեպքի առթիվ ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց նաև «Վայքի Բուժական միավորման» տնօրեն Ռոբերտ Ասլանյանի հետ, ով ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել և չպատասխանելով մեր մյուս հարցերին խոսակցության ընթացքում անջատեց հեռախոսը: