Այսօր հանդիպել եմ «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հնարապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և տարածել տեսանյութ։
«Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»,- գրել է նա:
Տեսանյութն՝ այստեղ։