Հանգստի ժամանակը ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, օրենքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կանոնակարգված աշխատանքից ազատ ժամանակն է, որն աշխատողն օգտագործում է իր հայեցողությամբ:
Հանգստի ժամանակի տեսակներն են`
1) հանգստանալու և սնվելու համար ընդմիջումը.
2) աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումները.
3) աշխատանքային օրերի (հերթափոխերի) միջև ընկած անընդմեջ հանգիստը.
4) ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը.
5) ամենամյա հանգիստը (ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրեր, արձակուրդ):
Աղբյուրը՝ Իրավաբան.net