ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երկու ընկերության տրամադրել է մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով։ Այս մասին նա փետրվարի 12-ին և 18-ին ստորագրել է հրամաններ, որոնցում ասվում է․
«Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումը՝
Հրամայում եմ՝
«ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ք․ Երևան Դավթաշեն Ձոր-1 թաղամաս 82) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով»:
«Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշումը՝
Հրամայում եմ՝
«ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա․ Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ ք․ Երևան Քանաքեռ-Զեյթուն, Պ․ Սևակի փողոց /5/2) պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել մարտական զենքի արտադրության (ռազմամթերք) լիցենզիա՝ երեք տարի ժամկետով»:
Նշենք, որ «ՊՐԱՅԴ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ին տրված լիցենզիան ուժի մեջ է մտել փետրվարի 13-ին, իսկ «ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Ա․ Բ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՈԱԿ-ի լիցենզիան՝ փետրվարի 19-ին։