Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

«Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Արայիկ Հարությունյանն առաջարկել է նախարարությանը և բուհերին վերանայել մասնագիտությունների ցանկը, ուշադրություն դարձնել կրթության որակին՝ անհրաժեշտության պարագայում ընդգրկելով նաև հրավիրյալ մասնագետների:

«Որակյալ կրթությունը պետք է դառնա Արցախի այցեքարտերից մեկը, և կառավարությունն այս ուղղությամբ ոչինչ չի խնայելու»,- ասել է նախագահը:

Այդ նպատակին հասնելու գործողությունները մշակելու ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել»,- ասված է հայատարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել