Ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով․ Անահիտ Ավանեսյանը՝ covid19-ի աճի և իշխանության հրավիրած հանրահավաքների մասին

Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսի վարկման դեպքերի աճին և այդ ֆոնին կառավարության կազմակերպած հանրահավաքներին:

«Մենք ունենք թվերի բարձրացում և դրական թեստավորվածների տոկոսը հասել է 16-ի, նորից եմ նշում, վերջին ամիսների մեր կառավարելի վիճակը մեր բոլորիս զգոնությունը թուլացրել էր: Այսօր պետք է գիտակցենք, որ ունենք շանս կանխարգելելու, զսպելու աճը և անել ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր առողջությունը, մեր տնտեսությունը և հետագա սահմանափակումների չգնանք: Այո՛, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով, հորդորում եմ բոլորին լինել դիմակով»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ հանրահավաքներից զատ, շատ քաղաքացիներ առանց դիմակների են. «Չսպասենք կարգադրելուն, ինքներս կարգապահություն դրսևորենք և չհասնենք նրան, որպեսզի մեզ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին տուգանի, եթե քաղաքացին չի անում օրենքով սահմանված պահանջը, ապա այո՛, պետք է կիրառել նաև տուգանք»,-նշեց նա:

Նախարարը անդրադարձավ նաև զոհված զինծառայողների դիերի նույնականացմանը և ծնողների այն բողոքի, որ ԴՆԹ-ի պատասխանները երբեմն սխալ են:

«Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում և մենք արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք: 2-3 բողոք է եղել, որոնք այս պահին անհատական քննվել են, պազաբանվել են և որևէ սխալի, անվստահության տեղ չի մնացել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել