Կառավարությունը մարտի 4-ի նիստին որոշում կընդունի սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։
Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ։
Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2021 թվականի մարտ-մայիս ամիսների համար:
Կառավարությունը մարտի 4-ի նիստին որոշում կընդունի սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգ
1.Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում գտնվող, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումների շահառու հանդիսացող (վճարման ցուցակներում ընդգրկված) չափահաս քաղաքացիներին (այսուհետ՝ հյուրընկալվող) ժամանակավորապես հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հյուրընկալ) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները:
2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ հյուրընկալի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
3. 2021 թվականի մարտ – մայիս ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում, յուրաքանչյուր ամսվա դիմումը ներկայացվում է տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
4. Դիմումը ներկայացնելու համար հյուրընկալը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարության կողմից տրամադրված ցանկում ընդգրկված անձը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետներում, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝
1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ) բանկային հաշվեհամարը.
2) հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան ու համարը և էլեկտրոնային լուսապատճենը:
- Ծառայությունը, առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների հետ և հաշվառում է կամ մերժում դիմումը։
- Ծառայությունը դիմումը հաստատելու, հաշվառելու կամ մերժելու, մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (հյուրընկալի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը։
- Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը՝
1) հաշվառում է դիմումը և ինքնաշխատ եղանակով հաշվարկում է դրամական օգնության չափը՝ յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 ՀՀ դրամ,
2) հաստատում է դիմումը և սույն կարգի 3-րդ կետով սահմանված՝ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում հաշվարկված դրամական օգնության վճարման գործընթացը:
- Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերը).
2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալներին).
3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է հյուրընկալի կամ հյուրընկալվողի մահվան պետական գրանցում.
4) հյուրընկալվողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման շահառու չէ.
5) հյուրընկալվողի անվամբ տվյալ ամսվա համար առկա է հաստատված դիմում՝ այդ թվում նաև Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2072-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2148-Լ որոշումների շրջանակներում հաստատված դիմում։
- Աջակցության տրամադրումը նաև մերժվում կամ դադարեցվում է, եթե՝
1) հյուրընկալվողը ծառայությանը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման առցանց դիմում՝ փաստացի հյուրընկալված չլինելու հիմքով.
2) Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկություն.
3) դիմումում լրացված բանկային հաշվեհամարը սխալ է։ Նշված դեպքում, բանկային հաշվեհամարը ճշտելու նպատակով հյուրընկալը online.ssa.am կայքէջի միջոցով կատարում է համապատասխան փոփոխություն իր ներկայացրած դիմումում՝ Ծառայության կողմից համապատասխան էլեկտրոնային հաղորդագրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական մեկ անգամ:
- Աջակցության գումարը վճարվում է դրամական օգնության գումարը հյուրընկալի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
- Դրամական օգնությունը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին (բացառությամբ այն դեպքի, երբ աջակցության գումարը վճարվում է ֆինանսավորողի կողմից, որի դեպքում նշված իրավահարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով)։
- Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
- Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանը բանկի կողմից կատարելու անհնարինության դեպքում՝ բանկի կողմից աջակցության գումարը հյուրընկալին վճարվում է կանխիկ եղանակով։