Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել՝ անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի համար ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված են ողջամիտ սահմանաչափեր:
Ինչպես նաև առաջիկայում նախատեսվող 68 000 ՀՀ դրամի չափով բնակչության տրամադրվելիք սոցիալական աջակցության գումարը նույնպես հնարավորություն կտա մարել առաջացած կոմունալ ծառայությունների պարտքը: