ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածվող լուրերը, թե Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրան ձերբակալելու հրահանգ է տրվել:
«Քրեական վարույթ չկա»,-նշեց նա։
Մամուլում ավելի վաղ տեղեկություն է տարածվել, թե արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի: