«Ես ձեզ չեմ ճանաչում, երկրորդ օրն է դուք այս ամբիոնի մոտ կանգնած խոսքում եք, ես հետևում եմ ձեր խոսքին, էմոցիաներին։ Ամենայն ազնվությամբ, ես զգում եմ՝ ինչ է ձեզ հետ կատարվում։ Գիտակցում եմ՝ ինչ ճնշման տակ եք դուք, ոչ մեր կողմից։ Գիտակցում եմ՝ ինչ արատավոր շրջապտույտի մաս եք կազմել․ չեմ հասկանում, բայց գիտակցում եմ։ Անկեղծորեն չեմ հասկանում, ոնց կարող է ձեր տարիքի, կենսափորձի տղամարդը հայտնվել այդ շրջապտույտի մեջ»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ, իր հարցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում